Վիեննայում Իրանի հետ բանակցությունների մասնակիցները ընդհանուր ըմբռնման են եկել ատոմային հարցերի վերաբերյալ տեքստի շուրջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։
«Համեստ առաջընթացի երկրորդ բաղադրիչն այն է, որ ԵՄ դիվանագիտության շնորհիվ մենք այժմ, մասնավորապես, ընդհանուր պատկերացում ունենք, թե որն է լինելու այն տեքստը, որը կարող է հիմք ծառայել միջուկային հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման համար, որը ողջունելի է»,-ասել է նա: «Ես ուզում եմ հստակ ասել. երբ մենք խոսում էինք միջուկային խնդիրների մասին, մենք իրականում խոսում էինք միջուկային հարցերի շուրջ քննարկումների օրակարգի մասին»,-հայտարարել է ԱՄՆ ԱԳՆ խոսնակը։
Նրա խոսքով՝ ինքը ուշադրությունը կենտրոնացնում է այդ հարցի վրա, որպեսզի հանրությունը հասկանա առաջընթացի էությունը։