Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) Թեհրանի վերադարձը միակ ճանապարհն է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու համար։ ՏԱՍՍ գործակալության համաձայն՝ այս մասին ուրբաթ օրը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Իրանի վերադարձը միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի պատժամիջոցները չեղարկելու միակ ճանապարհն է»,-ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ՀԳՀԾ-ին վերադառնալու Թեհրանի ցանկությանը կհաջորդի պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու Վաշինգտոնի ցանկությունը։