Բելառուսը պատրաստ է միջուկային զենք տեղադրել իր երկրի տարածքում, եթե ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի դեպքում: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը RT արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այն, ինչ [Բելառուսի] նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասաց առ այն, որ մենք դիտարկում ենք Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը, դա հնարավոր պատասխաններից մեկն է Լեհաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ապագա հնարավոր գործողություններին», - ասել է Մակեյը։
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը Մոսկվային կառաջարկի միջուկային զենք տեղադրել իր տարածքում, եթե ՆԱՏՕ-ն միջուկային զենք տեղադրի Լեհաստանում։