Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարևոր քայլ է որակել գերեվարված 10 հայ զինծառայողի հայրենադարձումը։ Այս մասին նա գրել թվիթերյան իր էջում:
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների։ Սա կարևոր քայլ է հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ։ ԵՄ-ն կշարունակի աշխատել երկու երկրների հետ՝ զարգացնելու համար Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումները Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի հետ», - նշում է գրառման մեջ: