Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը ռազմական պատասխան տալու, եթե ՆԱՏՕ-ն շարունակի անտեսել Ռուսաստանի՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները։
«Ես ասացի, որ մենք պատասխանելու ուղիներ կգտնենք, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական առումով [այն դեպքում, եթե Մոսկվայի մտահոգությունները կրկին անտեսվեն ՆԱՏՕ-ի կողմից]: Ես հաստատում եմ դա։ Մենք պետք է հավասարակշռենք գործողությունները, որոնք մեզ անհանգստացնում են », - ՏԱՍՍ-ին ասել է դիվանագետը։
Միաժամանակ Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է կանխել իրադարձությունների նման զարգացումը և գիտակցում է երկխոսության անհրաժեշտությունը՝ լուրջ հետևանքներից խուսափելու համար։