Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք ողջունում ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու հայտարարությունները», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան լիովին կողմ է նման գործողություններին։
«Գործընթացը պետք է օգնի ավելի շատ կայունություն ու զարգացում բերել այդ տարածաշրջան», - նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: