Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգների ուժգնացող ճնշմանն ի պատասխան պլանավորում են կիրառել հակամիջոցներ՝ վերջերս ՉԺՀ-ում ընդունված՝ միակողմանի պատժամիջոցների հակազման օրենքի հիման վրա: Դետեմբերի 21-ին այդ մասին հայտնել Է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը քամահրում Է միջազգային հարաբերությունների զարգացման հիմնարար սկզբունքները՝ հարված հասցնելով չին-ամերիկյան շփումներին: «Նման գործողությունները լուրջ միջամտություն են Չինաստանի ներքին քաղաքականությանը: (…) Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ առիթով»,- հավելել Է Չժաո Լիցզյանը: Արևմուտքի երկրների հետ Պեկինի հարաբերությունների սրում Է հարուցում Չինաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների թեման: Արևմտյան պետությունները ՉԺՀ-ին մեղադրում են ուղղիչ ճամբարների ցանցի ստեղծման մեջ, որտեղ իբր կարող են հարկադրաբար պահվել մինչև 1 միլիոն ույղուրներ, և այնտեղ գտնվող մարդկանց աշխատանքի օգտագործման մեջ: