Մոսկվան ոչ մի պարագայում թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում և Վրաստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության հարցերով բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
«Կարծում եմ՝ այո՛: Այլապես պատասխանը լրիվ այլ կլինի»,- ասել է նա «Սոլովյով լայվ» հաղորդման եթերում՝ հաստատելով, որ Ռուսաստանը թույլ չի տալ, որ իրեն «խոսեցնեն» և արհամարհեն իր առաջարկները:
Դիվանագետի խոսքով՝ կողմերը կարող են փոխըմբռնման գալ՝ անկախ Վաշինգտոնի առաջին արձագանքից: Պետքարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները:
«Կարծում եմ՝ դա նախնական արձագանք էր: Մտածում եմ, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ-ում և Վաշինգտոնում հիանալի հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և հաշվետվություն տալիս են իրենց»,- հավելել է Գավրիլովը: