Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ հումանիտար իրավիճակը բարելավվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում, նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է ՌԴ ղեկավարը ՌԴ ՊՆ ընդլայնված կոլեգիայի նիստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին պրոֆեսիոնալիզմի, դիմացկունության և տոկունության համար։