Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել, եթե ՆԱՏՕ-ն մոտենա երկրի սահմաններին: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՊՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե մեր արևմտյան գործընկերների ակնհայտ ագրեսիվ գիծը շարունակվի, մենք համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկենք և կոշտ կարձագանքենք ոչ բարեկամական քայլերին», - ասել է պետության ղեկավարը։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը «այդպես վարվելու բոլոր իրավունքներն ունի»՝ ձեռնարկել գործողություններ, որոնք նախատեսված են ապահովելու երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան իր համար հատուկ, բացառիկ պայմաններ չի պահանջում։ «Ռուսաստանը հանդես է գալիս եվրասիական ողջ տարածքում հավասար և անբաժանելի անվտանգություն հաստատելու օգտին»,- ասել է նա։