Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Աստանայի ձևաչափով գագաթաժողով անցկացնել Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ կախված կորոնավիրուսի համաճարակի իրավիճակից։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին։
«Այո, ծրագրված է։ Մենք պատրաստվում ենք այն անցկացնել հաջորդ տարվա սկզբին։ Դա կախված կլինի համաճարակային իրավիճակից։ Բայց բոլոր դեպքերում, մենք պայմանավորվել ենք անցկացնել գագաթաժողովը։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացնենք փետրվարին կամ մարտին»,-ընդգծել է իրանցի դիվանագետը։