Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Անալենա Բերբոքը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեր նախարարն այսօր բանակցություններ է վարել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ՝ շնորհավորելու նրան [ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ]։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Աֆղանստանում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը, Բոսնիա և Հերցեգովինայի գործընթացները եւ նաեւ փախստականների թեման»,- ասել է գործակալության աղբյուրը։