ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայուն բնակարանաշինության և խելացի քաղաքների զարգացման ներուժի բարելավման նախագիծը, որի ֆինանսավորումն իրականացվելու է ռուսաստանյան բարեգործական ներդրումների շնորհիվ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Tert.am-ը:
«Նախագիծը նախատեսված է երկու տարով: Բյուջեն կազմում է 200 000 դոլար: Հիմնական առաջադրանքն է Երևանում ԱՊՀ երկրների համար կայուն բնակարանաշինության և կայուն խելացի քաղաքների լավագույն պրակտիկայի կենտրոն ստեղծելն է: Նախատեսվում է, որ կենտրոնի աշխատանքն ուղղված կլինի մատչելի և էներգապես արդյունավետ կացարանի զարգացմանը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Հայաստանում կառուցվելիք կենտրոնում միջոցառումները կանցկացվեն ռուսերենով: