Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումը շարունակվում է երեք պետությունների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբում:
«Այդ մեխանիզմի շրջանակներում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում` ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան: