Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութ, որտեղ մասնակցել է նոր զորամասի բացմանը:
Ինչպես հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով minval.az-ին, Ալիևը մանրամասնել է, որ նորաբաց զորամասում տեղակայված են նոր զինվորական կազմավորման ներկայացուցիչները: Խոսքը կոմանդոս բրիգադի մասին է: