Եվրամիությունը խուսափում է Թուրքիայի հետ երկխոսությունից վիզային ռեժիմի դյուրացման և Մաքսային միության երկարաձգման շուրջ երկխոսությունը խթանելու հարցում։ Այս մասին երկուշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները, փոխանցում է Anadolu-ն:
«ԵՄ-ի կողմից առաջադրված մնացած չափանիշների մեծ մասն արդեն բավարարվել է Անկարայի կողմից։Եվրամիությունն այսօր պարզապես ժամանակ է ձգում խնդրի լուծման հնարավորությունը հետաձգելու համար։ Խաղադրույքը դրված է այդ խոստումները կատարելուց հրաժարվելու վրա»,- հայտարարել է Չավուշօղլուն։