Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Իրանի IRNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործաքի շուրջը բանացությունները, սկսվել Է ԳՀՀՊ-ի վերականգնման կոնսուլտացիաների ութերորդ փուլը՝ Իրանի և միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) «հնգյակի» համատեղ հանձանաժողովի նիստի շրջանակներում: Նշվել Է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանը՝ սկզբնական տեսքով: