Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շահագրգռված են խաղաղությամբ Անդրկովկասում։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը։
«Ես անձամբ մեծ ջանքեր եմ գործադրել այս գործընթացում: Ես բազմիցս խոսել եմ նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի հետ՝ հանդես գալով այս նախաձեռնությամբ։ Վրաստանը միշտ ունեցել և շարունակում է ճիշտ տեղ ու դեր ունենալ Կովկասում, և մենք պետք է ամրապնդենք այդ ուղղությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Թբիլիսին բազմիցս հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկով։ Ալիևն ու Փաշինյանը հայտարարել են, որ, որպես միջնորդ, Ռուսաստանի կարևոր դերն են տեսնում: