Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի: Այս մասին Aysor.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Քննիչը որոշել է մերժել Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը:
Պաշտպանության նախկին նախարարի փաստաբանական թիմը կբողոքարկի որոշումը: