Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նախագահն իր ՆՀ-412-Ա հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի։