Հնարավոր է, որ որոշ ոստիկաններ՝ ելնելով իրավիճակից, գործուղվեն հանրապետության տարբեր մարզեր, որտեղ հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո ծառայություն կիրականացնեն ճանապարհներին։ Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, հայտնում է News.am-ը։
«Ես տեղեկություն չունեմ, որ ոստիկանությունում կարող է նոր միավորում կամ նոր մարմին ձեւավորվել»,-նշեց նա։