Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ շնորհավորել է օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ծննդյան տոների և Ամանորի կապակցությամբ շնորհավորել է նաև Հայաստանի երկու նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Տեղեկությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։