Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 31-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 344930: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7972 (+4) դեպք, մահվան ևս 1505 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3894 անձ: Ապաքինվել է 331559 անձ: