ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է օգնել Ղազախստանում սպառնալիքները չեզոքացնելու համար
ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով։
«Հակաահաբեկչական կենտրոնը պատրաստ է համակողմանի աջակցություն և օգնություն ցուցաբերել Ղազախստանի իրավասու մարմիններին ահաբեկչական և ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ», - ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։