ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Ղազախստանի իշխանությունների որոշումը՝ օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այս փուլում կարող եմ ասել, որ մենք ի գիտություն է ընդունել նախագահ Տոկաեւի որոշումը՝ աջակցություն խնդրել ՀԱՊԿ-ից՝ սահմանափակ ժամկետով Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկել` իրավիճակի կայունացմանն օգնելու համար»,- ասել է նա։