Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի հայությանը և բարեկամ հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։
Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում։