Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես հայտնում են Բելառուսի նախագահի աշխատակազմից՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգի, երկկողմ հարաբերությունների և Ղազախստանի իրադարձությունների վերաբերյալ արդիական հարցեր։
Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեության թեմային՝ առաջնորդները հեռախոսազրույցների ժամանակ ընդգծել են, որ իրենց գլխավոր խնդիրներից մեկը ավազակախմբերի մուտքը Ղազախստան կանխելն է, որպեսզի ղազախներն ինքնուրույն կարողանան լուծել իրենց ներքին խնդիրները։