ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտնում է NEWS.am-ը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու և նորմալանալու միտում ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։