Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 9-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 345855: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8001 (+2) դեպք, մահվան ևս 1512 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3456 անձ: Ապաքինվել է 332886 անձ: