Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների հեռավար նիստին՝ նվիրված Ղազախստանի իրավիճակին, փոխանցում է Lenta.ru-ն։
Հունվարի 10-ից Ժապարովը կարճ արձակուրդ է վերցրել։ Ղրղզստանի կառավարության նախագահ Աքիլբեկ Ժապարովը նրա փոխարեն կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին։
Նշենք, որ Ղրղզստանի խորհրդարանին միայն երկրորդ փորձից հետո հաջողվեց քվորում ապահովել՝ հավանություն տալու համար Ղազախստան Ղրղզստանի խաղաղապահներ մտցնելու որոշմանը։ Բացի այդ, Բիշքեկում տեղի ունեցան բողոքի ցույցեր Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու դեմ։