Քննարկվել են քաղավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հունվարի 10-ին հանդիպում է ունեցել Կատարի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Մուհամմադ Ֆալեհ ալ-Հաջրիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում հայ-կատարական փոխգործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: