Ղազախստանը նոր վարչապետ ունի. Տոկաևը ստորագրել է հրամանագիրը
Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Սմաիլովին նշանակել Ղազախստանի Հանրապետության վարչապետ»,– ասված է հրամանագրի տեքստում, փոխանցում է Sputnik Armenia- ն:
Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանություն էին տվել նախկին առաջին փոխվարչապետ Սմաիլովի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: