ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով այսօր մեկնել է Մոսկվա:
Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: