ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում իր առաքելությունը կավարտի այդ երկրում իրադրության լիակատար կայունացումից հետո, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ «ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում»։
Նա նշել է, որ զորախումբը Ղազախստան է տեղափոխվել ընդամենը երեք օրում։
«Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների համադրված և օպերատիվ գործողությունների շնորհիվ։ Դրան էլ, իր հերթին, հնարավոր եղավ հասնել ինչպես համատեղ զորավարժությունների, այնպես էլ այն փորձի շնորհիվ, որ ձեռք է բերվել Սիրիայում ռուսական զորքի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում»։