Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ մտադիր են ներկայացնել օրինագիծ՝ Ուկրաինան «ՆԱՏՕ-պլյուս» երկիր հռչակելու և Ռուսաստանն «ահաբեկչությունը հովանավորող» պետություն հայտարարելու նպատակահարմարությունը ստուգելու մասին, հայտնում է golosameriki.com-ը։
«Դիվանագիտությունը հաջողության քիչ շանսեր ունի, քանի դեռ դրան չեն մոտենում ուժի դիրքերից», - ասել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական Մայքլ Մաքքոլը, ով օրինագծի գլխավոր հովանավորն է:
«Վլադիմիր Պուտինը պետք է հաշվի առնի, որ Կոնգրեսը չի հանդուրժի Ռուսաստանի ազդեցության գոտու վերականգնումը և թույլ չի տա հրաժարում Ուկրաինայից ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում մեր մյուս դաշնակիցներից ու ՆԱՏՕ-ի գործընկերներից»,- հավելել է նա։