Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում հայտարարել, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը նախատեսվում է սկսել հինգշաբթի, փոխանցում է Tert.am-ը:
«Վաղը մեկնարկում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը: Ես բանակցություններ եմ անցկացրել համապատասխան պետությունների ղեկավարների հետ: Օգտվելով հնարավորությունից՝ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրվա ընթացքում կատարած աշխատանքի համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է երկրի ղեկավարը: