ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը, տեղի կունենա հունվարի 13-ին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը»,- լրագրողներին ասել է նա։
Նրա խոսքով, հանդիպմանը կմասնակցեն ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը։