«ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները գտնվում են կրիտիկական ցածր մակարդակի վրա»,- ասել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում, փոխանցում է RT-ն։
Նա բացատրել է, որ դա տեղի է ունենում գլոբալ անկայունության, ահաբեկչական սպառնալիքի, սպառազինությունների հերթական մրցավազքի տարածման և Եվրոպայում անվտանգության ճարտարապետության լիակատար դեգրադացիայի ֆոնին։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս առաջարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, սակայն այդ նախաձեռնություններն անտեսվել են ՆԱՏՕ-ի կողմից։