Ռուսաստանը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն կընդունի Մոսկվայի առաջարկները անվտանգության երաշխիքների վերաբերյալ կամ կոնկրետ բացատրություններ կտա, թե ինչու են դրանք անընդունելի: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները կներկայացնեն իրենց տեսակետները, թե ինչպես պետք է գնալ մեր կողմից ներկայացված առաջարկների իրականացման ճանապարհով, կամ կբացատրեն, թե ինչու են դրանք անընդունելի»,- ասել է նա։
Գրուշկոն ասել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վիճակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների անվտանգության վրա։