ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները չեն վերաբերում Ուկրաինային, քանի որ նա դաշինքի անդամ չէ, թեև գործընկեր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է RT-ն:
«Կարծում եմ՝ մենք պետք է հիշենք, որ Ուկրաինան շատ մոտ գործընկեր է։ Մենք աջակցում ենք նրան: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության կետը չի տարածվում Ուկրաինայի վրա, քանի որ այն դաշինքի անդամ չէ, այն գործընկեր է»,- ասել է նա ճեպազրույցում։
Սթոլթենբերգը հիշեցրել է, որ միևնույն ժամանակ դաշինքի 30 պետություններ պաշտպանված են այս սկզբունքով, որոնցից 28-ը գտնվում են Եվրոպայում։
«ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա հարձակումը կառաջացնի պատասխան ողջ դաշինքի կողմից», - հիշեցրել է նա:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հորդորել է չշփոթել դաշինքի գործընկերներին ու անդամներին։