ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նշենք, որ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Նշենք, որ քրեական գործերի մակագրումը տևական ժամանակ իրականացնում է դատարանի նախագահը՝ ձեռքով։