Իրանում անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մուհամեդ Ռասուլլա» կոչվող խոշորագույն համատեղ զորավարժությունները, հայտնում է Mehr-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Քուդս» բազայի խոշորագույն համատեղ և համակցված զորավարժությունների տարբեր փուլերի իրականացման ընթացքում Սիստան և Բելուջիստան հարավարևելյան նահանգներում ներգրավվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» բազայի տարբեր օպերատիվ ստորաբաժանումներ: