Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Երեւանի համար կարևոր է ճիշտ գնահատել հարաբերությունները բարելավելու հնարավորությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի օկուպացված հողերի ազատագրումից հետո Անկարան սկսեց Եևւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը», - ասել է Էրդողանը ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը։