Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը, որոնք առաքելություն էին իրականացնում Ղազախստանում, սկսել են տուն վերադառնալ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Խաղաղապահների տեղափոխումը կատարվում է ռուսական Իլ-76 ինքնաթիռներով։
Կադրերում երևում է` ինչպես են ռուս զինծառայողները Ալմաթիից մեկնում հայրենիք: Փոխադրումն իրականացվում է 4 ինքնաթիռով։ Խաղաղապահները կմեկնեն մշտական տեղակայման վայր՝ Իվանովոյի մարզ։
ՀԱՊԿ-ի մյուս խաղաղապահներն իրենց երկրներ կվերադառնան 10 օրվա ընթացքում:
Ընդհանուր առմամբ Ղազախստանում իրենց առաքելությունն են իրականացրել ավելի քան երկու հազար խաղաղապահներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից: