Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 347084: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8015 (+1) դեպք, մահվան ևս 1514 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4142 անձ: Ապաքինվել է 333412 անձ: