Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման շուրջ ուրբաթ օրը Մոսկվայում բանակցություններն անցել են դրական մթնոլորտում, երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Հանդիպումն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն առանց նախապայմանների։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրն ու ժամկետը կորոշվի դիվանագիտական ուղիներով»,– ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: