Հունվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ա.Յու.Ռուդենկոն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռ.Կ.Ռուբինյանի և Մոսկվա ժամանած Ս.Կիլիչի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ուղիղ շփում է տեղի ունեցել նաև հայ և թուրք հատուկ ներկայացուցիչների միջև։
«Կողմերը ի ցույց դրեցին իրենց պատրաստակամությունը բաց, կառուցողական, ոչ քաղաքականացված երկխոսություն վարել, կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ փոքր քայլերով անցնելով պարզից բարդին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնելուն միտված աշխատանքը, ինչը կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։