Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին դեռ վաղ է խոսել, սակայն շրջադարձային պահը եկել է, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Արտակարգ դրությունը դեռ ուժի մեջ է, այն արդեն չեղարկվել է հինգ շրջաններում, վաղը մի շարք շրջաններում ևս կչեղարկվեն»,- ասել է նա:
Ըստ Զասի՝ «այս սահմանափակող, արտակարգ դրության միջոցառումների աստիճանական մեղմացում կա, բայց, այնուամենայնիվ, դա նշանակում է, որ երկիրը վերադառնում է բնականոն կյանքի»։