Ռուսաստանի Դաշնությունը «պատրվակ է փնտրում» Ուկրաինա ներխուժելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։
«Առանց շատ մանրամասների մեջ մտնելու՝ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ Ռուսաստանն արդեն ակտիվորեն աշխատում է Ուկրաինա պոտենցիալ ներխուժման համար պատրվակ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Քիրբին։
Նրա խոսքով, գերատեսչությունը «տեղեկություն ունի», որ ՌԴ–ն օպերատիվ խումբ է պատրաստել` ուրիշ դրոշի տակ գործողություն իրականացնելու համար: Իսկ գործողությունը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, պետք է նման լինի Ուկրաինայում իրենց կամ այլ ռուսալեզու մարդկանց վրա հարձակման` որպես ներխուժման հիմնավորում: