Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունվարի 15-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 347377: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8018 (+3) դեպք, մահվան ևս 1515 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4326 անձ: Ապաքինվել է 333518 անձ: